Առողջ, փարթամ ու գեղեցիկ վարսերը շատ կարևոր են յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ չեն խնայում միջոցները ցանկալի արդյունքին հասնելու համար:
Գոյություն ունեն խնամքի բազմաթիվ թանկարժեք միջոցներ, մինչդեռ բնական դիմակները շատ ավելի արդյունավետ են ու հասանելի: Բացի այդ, նման դիմակները չեն առաջացնում կողմնակի բարդություններ, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ հենց դրանց:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման մի բնական դիմակը, որը կօգնի սնուցել վարսերն ու խթանել դրանց աճը:
Այս դիմակի համար անհրաժեշտ բաղադրիչներն են ձվի դեղնուցն ու կարտոֆիլի եփուկը: Պարզապես հարկավոր է ապակյա տարայի մեջ լցնել 2-3 ձվի դեղնուց (կախված մազերի երկարությունից), հեռացնել դրանց արտաքին թաղանթն ու լավ խառնել: Ցանկության դեպքում դեղնուցներին կարելի է ավելացնել նաև մի փոքր ձիթայուղ, նշի յուղ և/կամ հալվե վերայի հյութ:
Ստացված խառնուրդը քսել չոր գլխամաշկին ու մազերին, փաթաթել պոլիէթիլենային թաղանթով ու տաք սրբիչով, թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ կարտոֆիլի եփուկով:
Եվս 3-5 րոպե անց հարկավոր է լվանալ մազերը մեծ քանակությամբ ջրով: Եթե դիմակը պարունակել է նաև բուսայուղ, ապա մազերը հարկավոր է լվանալ շամպունով, հակառակ դեպքում՝ դրա անհրաժեշտությունը չկա: