Գլխավոր Նորություններ Դավիթ Տոնոյանը չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն Արցախում դատապարտված ադրբեջանցի...

Դավիթ Տոնոյանը չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ

24

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչի հետ, փոխանցվել է Ադրբեջանի առաջարկությունը։

«Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող։ Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման, և երբ այն ստանանք ադրբեջանական կողմից, կարձագանքենք», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը։

Տոնոյանն ասաց, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները և աջակցելու է այդ գործընթացին։

Հարցը, նախարարի խոսքով, փոխանակման տեսանկյունից չի դիտարկում և դա ճիշտ մոտեցում չէ։ Դա, ըստ նախարարի, հումանիտար գործողություն է։

«Ես աշխատում եմ, որ իմ քաղաքացիներին վերադարձնեմ Հայաստան», – ասաց նախարարը։

Պաշտպանության նախարարը չբացառեց տարբերակը, որ հայկական կողմը կարող է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ։

«Չեմ բացառում, բայց դա Արցախի սուվերեն որոշման խնդիրն է», – ընդգծեց նախարարը: