Գլխավոր Նորություններ Երեկ բերման է ենթարկվել Սեյրան Սարոյանի որդին՝ ֆիզկուլտուրայի ուսուցչին ֆիզիկական ցավ պատճառելու...

Երեկ բերման է ենթարկվել Սեյրան Սարոյանի որդին՝ ֆիզկուլտուրայի ուսուցչին ֆիզիկական ցավ պատճառելու կասկածանքով

125

Երեկ բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդին՝ Աշոտ Սարոյանը:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ծեծի ենթարկելու կասկածանքով Աշոտ Սարոյանը բերման է ենթարկվել Վաղարշապատի բաժին: Այս պահին նյութեր են նախապատրաստվում:

Մեր տեղեկություններով՝ Սարոյանը վիճաբանել է Էջմիածնի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ, քանի որ վերջինս նեղացրել է Սարոյանի փոքր եղբորը: Երեխան սա պատմել է Աշոտին, որն էլ գնացել է խնդիրը պարզելու: