Գլխավոր Շոուբիզնես «Հայկոն իմ ընկերն է». Սարոն հերքում է

«Հայկոն իմ ընկերն է». Սարոն հերքում է

561

Այսօր համացանցում լուրեր էին տարածվել, թե իբրև օրեր առաջ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ տարածված ու մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութի համացանցում տարածման հեղինակը Սարո Թովմասյանն է։  

Երգիչը մեկնաբանել է այդ լուրերը․ 
 

Հարգելի ընկերներ և հետևորդներ

Մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իմ վաղեմի ընկեր ու մեր ընտանիքի բարեկամ Հայկ Ղևոնդյանի մասնակցությամբ՝ աղմուկ բարձրացրած տեսանյութի տարածման հեղինակը ես եմ չի համապատասխանում իրականությանը։
Ոչ մի պարագայում, եթե նույնիսկ ունենայի նմանատիպ տեսանյութ, այն չէի տարածի՝ նրան վնասելու նպատակով։
Զերծ մնացեք ապատեղեկատվություն տարածելուց. բոլորը գիտեն, որ մենք լավ ընկերներ ենք ու նման ստոր քայլի ես չէի գնա, ավելին՝ ամենավատ խոսքերս եմ ուղում այս տեսանյութի տարածողին,- գրել է երգիչն իր էջում։ 

Սիրով՝ ձեր Սարո։