Գլխավոր Նորություններ ՀՀ վարչապետը հետեւում է զորավարժությունների ընթացքին (տեսանյութ)

ՀՀ վարչապետը հետեւում է զորավարժությունների ընթացքին (տեսանյութ)

25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաքնյութ է հրապարակել՝ կից նշելով, որ գնացել է զորավարժությունների ընթացքին հետեւելու:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Արցախի Զինված ուժերը սկսել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություններ: 

Զորավարժության նպատակներն են զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներ իրականացնելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ։