Գլխավոր Նորություններ Երևանի ջրատարներից մեկում դի է հայտնաբերվել

Երևանի ջրատարներից մեկում դի է հայտնաբերվել

63

Սեպտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցում գտնվող ջրատարում դի կա։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս պահին փրկարարներն ու ոստիկանները ճոպանի միջոցով փորձում են դին դուրս բերել։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: