Գլխավոր Նորություններ Ն. Փաշինյանը Ծառուկյանին հորդորել է իմ քայլականների հետ նստել մեկ սեղանի շուրջ...

Ն. Փաշինյանը Ծառուկյանին հորդորել է իմ քայլականների հետ նստել մեկ սեղանի շուրջ ու ընդհանուր եզրակացության գալ

165

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն բանից հետո, երբ ԱԺ-ում քննարկվեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, և այդ քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները քննադատական խոսքեր հնչեցրին Ծառուկյանի հասեցին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ն. Փաշինյանը Ծառուկյանին հորդորել է իմքայլականների հետ նստել մեկ սեղանի շուրջ ու ընդհանուր եզրակացության գալ: ԲՀԿ ղեկավարը, սակայն, ասել է` «Իմ քայլի» պատգամավորներն արդեն անցել են անձնական վիրավորանքի դաշտ, ու, կարծես թե, իրենց հետ համաձայնության գալը դառնում է անհնարին:

Փաշինյանն ասել է, որ այդ հարցում ինքը կփորձի օգնել ԲՀԿ առաջնորդին: Հանդիպումն ավարտվել է «ջան ու ջիգյարի» մթնոլորտում. կլինկերի խնդիրն այդպես էլ չի կարգավորվում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանն ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջոցով պատգամավորներին հորդորել է պահել կոռեկտության սահմանները և իրենց ելույթներում չվիրավորել Ծառուկյանին ու նրա պատգամավորներին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 25.04.19թ. համարում: