Գլխավոր Նորություններ Կրեմլը հաստատեց Պուտինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ

Կրեմլը հաստատեց Պուտինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ

201

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «Ինտերֆաքս»-ին հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին  Երևան կատարած այցի ընթացքում Պուտինը հանդիպել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։

«Այո», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին՝ արդյոք հանդիպում տեղի է ունեցել։Հիշեցնենք՝ այսօր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը: «Այո, տեղի է ունեցել հանդիպում», – Aysor.am– ին ասել էր Սողոմոնյանը: Aysor.am-ի աղբյուրները հայտնում են, որ անցած գիշեր հանդիպումը տեղի է ունեցել Երևանում Ռուսաստանի դեսպանատանը: