Գլխավոր Նորություններ Չեմ գտնում, որ Հայաստանում քաղհալածյալներ կան․ Միքայել Մելքումյան

Չեմ գտնում, որ Հայաստանում քաղհալածյալներ կան․ Միքայել Մելքումյան

208

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց՝ չի կարծում, որ ՀՀ-ում քաղհալածյալներ կան։

«Ես չեմ գտնում, որ կա: Հակառակը՝ քաղաքական հեղափոխությունը բերեց ժողովրդավարության ընդլայնմանը: Արդյունքում՝ այդ տիպի խնդիրները լուծվել են: Ակտուալը մնում է տնտեսական հեղափոխությունը»,-ասաց նա։

Հարցին, թե ինչպես է վերաբերում Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելու հարցին, Միքայել Մելքումյանը պատասխանեց․ «Գործընթացը բացառապես իրավական ընթացք ունի, բայց  յուրաքանչյուր մարդու գործն է՝ ինչ վարվելակերպ է ընտրում այս կամ այն երկրում խնդիրները կարգավորելու համար: Դա իրավական հարությունում է, առաջ չանցնենք»:

Մելքումյանն, այդուհանդերձ, կարծիք հայտնեց, որ քաղաքական ապաստան հայցելը լավ երևույթ չէ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել է, որ Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Կարելիայի հանրապետությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հիմքեր ունի Ռուսաստանում քաղաքական ապաստան խնդրելու համար: