Գլխավոր Նորություններ Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատակարգային նիստերին, որի իրավունքը չունի. Հրայր Թովմասյան

Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատակարգային նիստերին, որի իրավունքը չունի. Հրայր Թովմասյան

88

Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատակարգային նիստերին, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: 

«Վահե Գրիգորյանը չի մասնակցում նիստերին: Նա իրավունք չունի չմասնակցելու, որովհետև ՍԴ մասին օրենքով գրված է՝ դատավորները պարտավոր են մասնակցել ՍԴ նիստին», – նշեց նա:

Արդյոք դա քաղաքական նպատակահարմարության հա՞րց է, և Գրիգորյանը չի ընդունում դատարանի գործող մնացած կազմը՝ Թովմասյանն ասաց.

«Չեմ կարող ասել, առիթ կունենաք՝ իրեն հարցրեք»: