Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը մտադիր է ամուսնանալ Սանկտ Պետերբուրգից 20-ամյա պարուհի Պոլինա Գլենի հետ, գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ աղջիկն արդեն 2 տարի է՝ բնակվում է Լոս Անջելեսում, իսկ դերասանի հետ ծանոթացել է անցած տարի՝ խնջույքի ժամանակ:
Ներկայում Գլենը բնակվում է Դեփի առանձնատանը: Պարբերականի աղբյուրի համաձայն՝ 55-ամյա դերասանն իր բոլոր հյուրերին ստիպում է գաղտնիքը չհանրայնացնելու մասին համաձայնագիր ստորագրել:
Նշվում է նաև, որ զույգը պատրաստվում է շուտով ամուսնանալ, որից հետո կմեկնի Ռուսաստան՝ աղջկա ծնողների հետ ծանոթանալու:
Հիշեցնենք, որ Ջոնի Դեփը 2015թ.-ի փետրվարին ամուսնացել էր ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդի հետ, սակայն հաջորդ տարվա մայիսին Հերդը մեղադրել էր ամուսնուն հոգեբանական և ֆիզիկական բռնության համար: 2017թ.-ին զույգը դատարանի միջոցով ամուսնալուծվել էր, ընդ որում՝ դերասանի նախկին կինը հայտարարել էր, որ ամուսնալուծությունից ստացած ամբողջ գումարը կնվիրաբերի ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և հիվանդ երեխաներին աջակցելուն:




