Գլխավոր Նորություններ «ՎԵՏՕ»-ն հայտարարում է օտարերկրյա գործակալական ցանցի՝ «Սորոսի հայաստանյան գրասենյակի» դեմ պայքարի նոր...

«ՎԵՏՕ»-ն հայտարարում է օտարերկրյա գործակալական ցանցի՝ «Սորոսի հայաստանյան գրասենյակի» դեմ պայքարի նոր փուլ. հայտարարություն

43

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ամփոփելով մեր հերթապահությունները Սորոսի հայաստանյան գրասենյակի դիմաց, որոնք նպատակ ունեին հրապարակայնացնել և հանրային պարսավանքի արժանացնել Սորոսի դոլարների դիմաց հայրենիքը վաճառողներին՝ «ՎԵՏՕ»-ն հայտարարում է օտարերկրյա գործակալական ցանցի դեմ պայքարի նոր փուլ։

Այդ փուլում «ՎԵՏՕ» շարժումը հանդես կգա հակասորոսական կոմյունիկեով։

Քանի որ գործ ունենք գործակալական միջազգային ցանցի հետ, որը 46 գրասենյակ ունի աշխարհի 39 երկրում, անհրաժեշտություն ենք տեսնում միահամուռ, համախմբված գործունեություն ծավալել նաև այլ երկրների նմանատիպ շարժումների հետ, իրականացնել հակասորոսական պայքարի փորձի, Սորոսի գործակալական ցանցի մասին հավաքված գաղտնի, ոչ հրապարակային տեղեկատվության փոխանակում։

Այսօրվանից սկսած՝ «ՎԵՏՕ»-ի թիմը կապ կհաստատի բոլոր այն երկրների քաղաքական ղեկավարությունների և պառլամենտական ուժերի հետ, ինչպես նաև այդ երկրներում գործող նույն կամ նմանատիպ օրակարգով գործող կազմակերպությունների հետ։

Մենք գտնում ենք, որ Սորոսի գործակալական ցանցի մասին մեր ձեռքի տակ եղած փաստական փաթեթը թույլ է տալիս այդ ցանցի դեմ պայքարի դրոշը բարձրացնել հենց Հայաստանի Հանրապետությունից՝ մեր օրակարգի շուրջ համախմբելով բոլոր նրանց, ովքեր առնչվում են այս նույն խնդրին իրենց երկրներում։

Պետությունը քանդողներին՝ վետտո՛:
Ծախու գործակալներին՝ վետտո՛:
Ստին ու կեղծիքին՝ վետտո՛»: