Գլխավոր Նորություններ «Ի՞նչ վիրավորական բան կա». Նիկոլայ Բաղդասարյանը՝ Անդրանիկ Քոչարյանի վիրավորական արտահայտության մասին

«Ի՞նչ վիրավորական բան կա». Նիկոլայ Բաղդասարյանը՝ Անդրանիկ Քոչարյանի վիրավորական արտահայտության մասին

53

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ լրագրողների հետ զրույցում խոսելով արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին Անդրանիկ Քոչարյանի վիրավորական արտահայտության մասին, ասել է.

«Ընդունեք, որ դուք իմ հորը նույնպես չեք ճանաչում, բայց մորս բոլորը ճանաչում են։ Հիմա ի՞նչ վիրավորական բան կա, որ ես լրագրողներից մեկի մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում։ Այդտեղ վիրավորական բան կա՞։ Նայած՝ ինչ կոնտեքստում եք ուզում ներկայացնում։ Եթե կոնտեքստից հանում եք, կարող է վիրավորական լինել»:

Հարցին՝ նորմա՞լ էր համարում, որ Անդրանիկ Քոչարյանը Արփինե Հովհաննիսյանի հասցեին ասել է՝ «պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի անունները», պատգամավորը ասաց. «Անձամբ ես չեմ կարծում, որ պարոն Քոչարյանը որեւէ մեկին նման վիրավորանք հնչեցնի»։

«Իմ քայլի» պատգամավորի խոսքով՝՝ Անդրանիկ Քոչարյանը ցանկացել է հասկանալ, թե որտեղից են Արփինե Հովհաննիսյանի ֆինանսական միջոցները.

«Մարդն ուզում է հասկանա, թե որտեղից Արփինե Հովհաննիսյանի ունեցած տունը,  ֆինանսական միջոցները։ Որովհետեւ մամային ճանաչում ենք, նոտար է աշխատել, պապային չենք ճանաչում, ուզում ենք իմանանք՝ էդ ֆիանանսական միջոցները որտեղից է եկել»։