Գլխավոր Մամուլ Տոնոյանը հեռանալուց հետո որոշի քաղաքական կյանքում եղանակ փոխել, բավական տհաճ իրավիճակում կարող...

Տոնոյանը հեռանալուց հետո որոշի քաղաքական կյանքում եղանակ փոխել, բավական տհաճ իրավիճակում կարող է հայտնվել Փաշինյանը

7

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի համար հաջորդ թիրախը կառավարությունում պաշտպանության նախարարն է։ Դավիթ Տոնոյանը, որպես ուսադիրներով մարդ, չի կարող ընկալելի ու ընդունելի լինել Փաշինյանին, եւ վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, առաջիկայում պատրաստվում է նրան եւս պաշտոնանկ անելու։

Սակայն, մեր տեղեկություններով, Տոնոյանի առնչությամբ կա մի մտահոգություն։ Նա ընդունված է գեներալների, հրամանատարների շրջանում, եւ եթե Տոնոյանը հեռանալուց հետո որոշի քաղաքական կյանքում եղանակ փոխել, բավական տհաճ իրավիճակում կարող է հայտնվել Փաշինյանը։

Այս մտահոգությունն անտեղի չէ, որովհետեւ, նույն աղբյուրի փոխանցմամբ, որոշ գեներալներ նեղ շրջանակում ասել են, որ կառավարությունում մնացել է միայն մի մարդ, որին նրանք կմիանան, եթե քաղաքական անկանխատեսելի զարգացումներ լինեն։ Ի դեպ, քաղաքական որոշ ուժերի համար եւս Տոնոյանն ընդունելի է։ Իսկ այս հանգամանքին չի կարող Նիկոլ Փաշինյանը հանգիստ վերաբերվել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես»  թերթի՝ 04.10.19թ. համարում։