Գլխավոր Նորություններ «Մենք խոստում ունենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը». Քիմ և Քլոե Քարդաշյանների անդրադարձը...

«Մենք խոստում ունենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը». Քիմ և Քլոե Քարդաշյանների անդրադարձը Եղեռնի տարելիցին

173

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի «Սթորի» հավելվածում տեղադրել է անմոռուկի լուսանկարն ու մակագրել.

«Մենք խոստում ունենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը»։

Ժամեր առաջ թեմային անդրադարձել է նաև Քլոե Քարդաշյանը՝ «Սթորի» հավելվածում տեղադրելով անմոռուկի և Հայաստանի դրոշի լուսանկարներ՝ «1915» գրությամբ։
Մեկ այլ հրապարակմամբ նա մեջբերել է Վիլյամ Սարոյանի խոսքերը.

«Անապատ ուղարկեք նրանց առանց հացի ու ջրի։ Այրեք նրանց տներն ու եկեղեցիները։ Հետո տեսեք` արդյոք նրանք նորից չեն ծիծաղի, երգի ու աղոթի: Եթե նրանցից երկուսը հանդիպեն աշխարհում, կտեսնեք, որ նրանք նոր Հայաստան կստեղծեն»։