Գլխավոր Նորություններ Օրական երկու խնձորի գործածությունը պաշտպանում է կանանց սրտի հիվանդություններից

Օրական երկու խնձորի գործածությունը պաշտպանում է կանանց սրտի հիվանդություններից

128

Ֆլորիդայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ օրական ընդամենը երկու խնձորը կարող է պաշտպանել կանանց սրտամկանի հիվանդություններից: Ինչպես գրում է medikforum.ru կայքը, գիտնականները նման եզրահանգման են եկել՝ հիմնվելով 160 կնոջ մասնակցությամբ անցկացված գիտափորձի արդյունքների վրա:

Գիտնականները կամավորներին բաժանել են երկու խմբի, որոնցից մեկի մասնակիցներն ամեն օր ստանում էին 75 գրամ խնձորի չիր (համապատասխանում է 2 միջին չափի թարմ խնձորին): Խնձորները կանայք օգտագործում էին ամեն օր, ինչպես նաև պարբերաբար արյան անալիզներ էին հանձնում: Գիտափորձն, ընդհանուր առմամբ, տևել է մեկ տարի:

Հետազոտությունը ցույց է տվել, որ խնձորների գործածությունն արդյունավետ կերպով նվազեցնում էր կանանց օրգանիզմում խոլեստերինի մակարդակը: Ընդամենը երեք ամսում գիտափորձի մասնակիցների օրգանիզմում ընդհանուր խոլեստերինի մակարդակը նվազել էր 9 տոկոսով, իսկ «վատ» խոլեստերինի մակարդակը՝ 16 տոկոսով: Կես տարի անց ընդհանուր խոլեստերինի մակարդակը նվազել էր արդեն 13 տոկոսով, իսկ «վատ» խոլեստերինի մակարդակը՝ 24 տոկոսով

Ընդ որում, մասնագետներն ընդգծում էին, որ խնձորները կանանց օրգանիզմի վրա առանձնահատուկ լավ էին ազդում դաշտանադադարի շրջանում: