«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տնտեսական հեղափոխությունը՝ գոնե օտարերկրյա ներդրումների մասով, այլևս անհնար է:
Վստահ եմ՝ չկա մեկը, ով կասկածում է, որ ՍԴ նախագահին (անունը չեմ գրում, քանզի անձը չէ կարևոր) գահընկեց անելը պատվեր էր՝ գործադիրից օրենսդրին:
Բա դա տեսնող ո՞ր խելքը գլխին բիզնեսմենը փող կդնի այսպիսի երկրում:
Իհարկե, «սուրբ» տեղը դատարկ չի մնում: Հիմա ավելի ու ավելի կոգևորվեն այն «ներդրողները», ովքեր փողով քանդում են մեր ազգի գոյապահպանման հիմքերը…»: