Հոկտեմբերի 6-ին` ժամը 23:23-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:
Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել` 23:51-ին: «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: