Գլխավոր Շոուբիզնես Մտածում եմ ստեղծել օծանելիք՝ հայկական ծաղիկների բույրով. Քիմ Քարդաշյանը՝ WCIT-ի համաժողովում

Մտածում եմ ստեղծել օծանելիք՝ հայկական ծաղիկների բույրով. Քիմ Քարդաշյանը՝ WCIT-ի համաժողովում

28

«Սկզբում այնքան էլ չէի հասկանում՝ ինչ է նշանակում մասնավոր կյանք։ Նորմալ էի համարում, որ իմ մասին իմանում են ամեն ինչ։ Երեխաներ ունենալուց հետո անհրաժեշտություն է առաջանում հավասարակշռության բերել։ Շատ բաներով սոց ցանցերում կիվելը կարող է վտանգավոր լինել։ Ամեն դեպքում ես բաց եմ մնում, դա իմ բրենդն է»,- WCIT համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց ամերիկյան ռեալիթի -շոուների աստղ Քիմ Քարդաշյանը:

«Շատ չեմ անհանգստանում սոցցանցերում թվերի, լայքերի համար։ Թվերի համար անհանգստանում եմ, երբ հարցը հասնում է բիզնեսին»,- հավելեց նա:

Ամերիկահայ աստղը խոսել է նաեւ Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին: «Հայաստանից գնում եմ մեծ գաղափարով, որն առաջացել է Հայաստանում։ Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,- մասնավորապես ասաց նա:

«Ես շատ հպարտ եմ այստեղ լինելու համար, ուրախ եմ, որ Քորթնին է այստեղ, որը նախկինում այստեղ չի եղել, որ երեխաներին մկրտեցինք, նկարահանումներ անելու համար։ Այս կոնֆերանսը շատ լավ «արդարացում» էր այստեղ գալու համար։ Այնքան հուզված եմ այստեղ լինելու համար, շնորհակալ եմ, որ այստեղ եմ»,-նշեց Քարդաշյանը։

Ամերիկյան ռեալիթի -շոուների աստղ Քիմ Քարդաշյանն այս պահին ելույթ է ունենում WCIT-ի ընթացքում։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող համաժողովի Գաղափարների շուկա խորագրով քննարկուման ընթացքում ներկայացնում է՝ ինչպես կարելի է օգտագործել սոցցանցերը բիզնեսը զարգացնելու համար։