Գլխավոր Նորություններ Գագիկ Ծառուկյանը ցեմենտի գործարանը չի նվիրի պատգամավոր Հայկ Գևորգյանին

Գագիկ Ծառուկյանը ցեմենտի գործարանը չի նվիրի պատգամավոր Հայկ Գևորգյանին

136

Հայկ Գևորգյանն առնվազն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով, ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով «Արարատ ցեմենտի» շուրջ եղած բանավեճերին:

«Խորհրդանական ամբիոնից հայտարարեց, թե մասնավորեցման գործթնացը 200 հազար դոլար է արժեցել: Պայմանագիրը ձեռքիս տակ է ու կարող եք ինքներդ էլ տեսնել: Նա նշում է միայն երկրորդ կետը, որի համաձայն՝ մասնավորեցման համար 200 հազար դոլար է նախատեսված, սակայն չի նշում հենց դրան հաջորդող 3-րդ կետը, որտեղ մնացած բոլոր ֆինանսական հարցերն են, մասնավորապես՝ 6 մլն 866 հազար դոլար պատքերի մարում և այլն և այլն: Ընհանուր առամամբ էլ 10 մլն դոլարից էլ ավելի գումար է արժեցել մասնավորեցման ամբողջ գործընթացը՝ հաշվի առնելով ապրանքների մարումն ու մնացյալ ծախսերը, էլ չենք անդրադառնում հետագայում արդեն 6.2 մլրդ դրամ ներդրումային ծրագրերին»,- ասաց Տոնոյանը:


Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ցեմենտի ներկրման տուրքը 22 հազար դրամ դարձնելու վերաբերյալ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում հայտարարել էր, որ «Արարատ ցեմենտ» գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով: Արձագանքելով պատգամավորին՝ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ եթե դա համապատասխանում է իրականությանը և պատգամավորը կարող է դա ապացուցել, ապա ինքը պատրաստ է նվիրել ցեմենտի գործարանը վերջինիս: