Հոկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:45-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Lexus GX 470 մակնիշի 47 PX 007 համարանիշի և BMW X5 մակնիշի 15 AG 151 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով BMW-ն կողաշրջվել է և մասամբ ճանապարհը փակել: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վիրավորին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, և օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: