Գլխավոր Նորություններ Ամերիկացին 768 միլիոն դոլար Է շահել վիճակախաղով

Ամերիկացին 768 միլիոն դոլար Է շահել վիճակախաղով

104

ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի բնակիչ Մանուել Ֆրանկոն դարձել Է երկրի պատմության մեջ ամենախոշոր շահումներից մեկի տերը: 
Նա 768 միլիոն դոլար Է շահել վիճակախաղով: Կանոնների համաձայն՝ երիտասարդը կարող Էր փողը մաս առ մաս ստանալ 29 տարվա ընթացքում, սակայն նա որոշում Է ընդունել զոհաբերելու շահման մի մասը՝ հնարավորություն ստանալով միանգամից վերցնելու մնացորդը: Այսպես, արդյունքում հաղթողը կստանա 477 միլիոն դոլար: Նա պարտավոր Է մուծել դաշնային հարկ 114 ու կես միլիոն դոլարի չափով: