Ծաղիկներ, նվերներ, լավ երաժշտություն, ուրախ ժամանց եւ անակնկալներով լի երեկո․ նորաբաց Kids Rockսրճարանում ապրիլի 23-ին երգչուհի Նանուլն իր ընկերների եւ հարազատների հետ տոնեց ծննդյան տարեդարձը։ Երգչուհին արդեն 9 տարեկան է։
Հյուրերի համար Նանուլն անակնկալ էր պատրաստել։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ մեր շատ սպասված «Իմ ծնունդն է այսօր» երգի պրեմիերան։ Ներկաները նախ դիտեցին տեսահոլովակը, ապա ունկնդրեցին երգը հենց Նանուլի կատարմամբ։
Այդ օրը շատ տպավորիչ էր թե՛ Նանուլի համար, թե՛ հյուրերի։
Ի դեպ, ռիթմիկ, պարային երգի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, իսկ հետաքրքիր եւ գունավոր տեսահոլովակը նկարել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը։




