Գլխավոր Նորություններ Իրանն անսպասելիորեն զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանին

Իրանն անսպասելիորեն զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանին

5

Իրանի ցամաքային զորքերը հոկտեմբերի 9-ին չծրագրած զորավարժություններ են սկսել Թուրքիայի հետ սահմանին։

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, զորավարժություններն անցկացվում են Ուրմիա լճի մոտակայքում, Արևմտյան Ադրբեջան հյուսիսիրանական նահանգում։ Վարժանքներին մասնակցում են արագ արձագանքման ջոկատները, հարձակողական խմբերը, ինչպես նաև իրանական բանակին ցամաքային զորքերի օդադեսանտային ստորաբաժանման ուղղաթիռները։

«Զորավարժություններն ուղղված են բանակի ստորաբաժանումների մարտունակության, նրանց շարժունակության և մարտադաշտում ճկունության գնահատմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։