Թուրքական բանակի ստորաբաժանումները մտել են Թել Աբյադ:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արեւեյան մասում:
Anadolu գործակալությունը ներկայկացնում է Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ավիահարվածների հետեւանքները՝ տեսանյութով:

Tel Abyad’dan dumanlar yükseliyor#BarışPınarıHarekatı başladı http://v.aa.com.tr/1607139 13018:58 – 9 окт. 2019 г.Информация о рекламе в Твиттере и конфиденциальность19 человек(а) говорят об этом
Հիշեցնենք, որ Թել Աբյադ քաղաքում 16 հայ ընտանիք է ապրում, մեծ թվով հայեր կան նաեւ երեկ հրետանակոծման տակ եղած Ղամշլու բնակավայրում:
Արդեն իսկ կան զոհեր եւ տասնյակ վիրավորներ Սիրիայի քրդական շրջանների խաղաղ բնակչության մեջ:
Մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, դատապարտել են թուրքական բանակի կողմից Սիրիայում իրականացվող գործողությունները, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր փակ նիստ կանցկացնի Սիրիայի հարցով