Գլխավոր Նորություններ Լավագույն հակատարիքային դիմակները կնճիռներից ազատվելու և մաշկը սնուցելու համար

Լավագույն հակատարիքային դիմակները կնճիռներից ազատվելու և մաշկը սնուցելու համար

8

Տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր առաձգականությունն ու սկսում է պատվել կնճիռներով, ինչը բնական գործընթաց է, սակայն երբեմն բավական խորը կնճիռներն սկսում են ի հայտ գալ անգամ երիտասարդ տարիքում: Նման խնդիրներից խուսափելու համար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք պարզ ու արդյունավետ դիմակ, որոնք կսնուցեն ու կխոնավեցնեն մաշկը և կօգնեն պահպանել երիտասարդությունը:

Այս դիմակները ոչ միայն խոնավեցնում ու սնուցում են, այլև դարձնում են մաշկն ավելի ձիգ ու առաձգական,ինչպես նաև  ազատում են մանր կնճիռներից: Ընդ որում՝ դրանք պարունակում են միայն բնական օգտակար բաղադրիչներ, ուստի ի տարբերություն կոսմետիկ միջոցների չեն առաջացնում տհաճ կողմնակի բարդություններ:

  • 2 ճաշի գդալ մեղրը տաք գոլորշու վրա մի փոքր տաքացնել, ավելացնել 1 թեյի գդալ մանրացրած կոճապղպեղի արմատ և լավ խառնել: Քսել դիմակը դեմքին ու թողնել 10 րոպե: Այս դիմակը բարելավում է արյան շրջանառությունը և սնուցում ու ձգում է մաշկը, սակայն հարկ է հիշել, որ դրա բաղադրիչները հզոր ալերգեններ են, ուստի այն կիրառելուց առաջ խորհուրդ է տրվում նախապես փորձարկել մաշկի որևէ փոքր հատվածի վրա:
  • 1 ճաշի գդալ չոր խմորիչը լուծել գոլ ջրում, ավելացնել 1 ձվի դեղնուց ու լավ խառնել: Քսել դիմակը դեմքին ու թողնել 15 րոպե: Այս դիմակը կօգնի սնուցել մաշկն անհրաժեշտ սննդարար նյութերով ու կհարթեցնի կնճիռները:
  • Մի կտոր թարմ դդմիկը քերիչով մանրացնել, այնուհետև ավելացնել մի փոքր ձիթայուղ, քսել դիմակը մաշկին ու թողնել 15 րոպե: Այս դիմակն արդյունավետ կերպով խոնավեցնում է մաշկը ու օգնում է պայքարել վաղաժամ ծերացման դեմ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru