Գլխավոր Նորություններ Գիտնականները նշել են, թե ինչպես է սթրեսն անդրադառնում կանանց մարմնի ու գլխուղեղի...

Գիտնականները նշել են, թե ինչպես է սթրեսն անդրադառնում կանանց մարմնի ու գլխուղեղի վրա

8

Ֆիզիոլոգիական գործընթացների տեսանկյունից կանանց ու տղամարդկանց օրգանիզմների միջև տարբերությունները շատ չեն, սակայն անբարենպաստ գործոնները տարբեր կերպ են ազդում նրանց վրա: Գիտնականները ներկայացրել են, թե ինչպես են սթրեսային իրավիճակներն անդրադառնում կանանց գլխուղեղի աշխատանքի ու մարմնի վրա:

Մինչ օրս գիտնականներին չի հաջողվել հստակ պարզել կնոջ մարմնի ու գլխուղեղի վրա սթրեսի ազդեցության մեխանիզմը, սակայն գիտականորեն ապացուցված է, որ կանայք շատ ավելի զգայուն են սթրեսի նկատմամբ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական տեսանկյունից: Կանանց բնորոշ զգայունությունը սթրեսի նկատմամբ բնորոշվում է որպես «բարեկամության ու հոգատարության » ռեակցիա, ինչը կարող էր էվոլյուցիայի ընթացքում ձևավորվել սերունդներին պաշտպանելու համար:

Տղամարդկանց ավելի բնորոշ է որսորդի պահվածքը, ինչով էլ բացատրվում է ավելի թույլ ռեակցիան սթրեսին: Գոյություն ունի կարծիք, որ «բարեկամության ու հոգատարության » ռեակցիան պայմանավորված է օքսիտոցին հորմոնով, որի մակարդակը կարող է բարձրանալ, օրինակ, հաճելի մարդու հետ գրկախառնության ժամանակ, ինչն իր հերթին պաշտպանում սթրեսային իրավիճակներում մեծ քանակությամբ արտադրվող կորտիզոլից:

Մասնագետների խոսքով՝ սթրեսի պատճառ կարող են դառնալ ընտանիքում, աշխատավայրում կամ ընկերական միջավայրում կուտակված խնդիրները, ինչի հետևանքով կարող են նկատվել օրգանիզմի որոշ համակարգերի աշխատանքի խանգարումներ: Սթրեսը կարող է հանգեցնել մազաթափության, դաշտանային ցիկլի խանգարման, գլխացավերի, ինչպես նաև մեջքի ու ստամոքսի հետ կապված խնդիրների: Բացի այդ, սթրեսի պատճառով կանանց մոտ երբեմն նկատվում են քոր ու եղնջացան, ընկճախտ ու քնի խանգարումներ, ուստի նման ախտանշանների դեպքում չի կարելի բացառել նաև սթրեսի հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org