Գլխավոր Նորություններ Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է. Արարատի մարզպետ (տեսանյութ)

Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է. Արարատի մարզպետ (տեսանյութ)

12

Ոստիկանապետը, ուսադիր կրողը չի կարող լինել կուսակցության անդամ, այդ թվում՝ Հունան Պողոսյանը: Այս մասին «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու շատ նախկին հանրապետականներ այս իշխանությանն օրոք նշանակվեցին պաշտոնների, օրինակ` Հունան Պողոսյանը` Սյունիքի մարզպետի պաշտոնում:

«Հունան Պողոսյանը «Հանրապետական» կուսակցության անդամ չի եղել: Նա եղել է ՀՀ ոստիկան, սպա, գեներալ, և դա պետք չէ կապել «Հանրապետական» կուսակցության հետ»,-ասաց մարզպետը:

Լրագրողի դիտարկմանը, թե ներկայիս իշխանությունները նախկինում պնդում էին, որ որ ոստիկանությունը ծառայում է օրվա իշխանությանը, Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, և եթե ժողովրդի մեծամասնությունը քվեն տվել է մեր իշխանությանը, այսինքն` ծառայելով իշխանությանը` ծառայում են ժողովրդին»: