Գլխավոր Նորություններ Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեին,որ Ալիևին չի ձայնակցել

Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեին,որ Ալիևին չի ձայնակցել

76

Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեին,որ Ալիևին չի ձայնակցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ-ական էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Փաշինյանի պատասխանին Ադրբեջանի  նախագահին:

«Նախօրեին անդրադարձել եմ Գարեգին Նժդեհի վերաբերյալ Ալիև կրտսերի հիմար մեկնաբանություններին և վարչապետ Փաշինյանի ոչ ամբողջական ու թերի պատասխանին։

Բայց ինձ զարմացրեց Փաշինյանին ուղղված գովասանքների շքերթը,թե տեսեք տեսեք՝ ինչպես է պաշտպանում Նժդեհին։

Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեին,որ Ալիևին չի ձայնակցել։

Իսկ կարելի՞ էր ավելի դիպուկ եւ փաստարկված պատասխանել Ալիևի մերկապարանոց մեղադրանքներին։

Իհարկե, և ոչ միայն կարելի էր,այլ պետք էր հիշատակել Ադրբեջանական լեգեոնի ռազմական գործողություններն ընդդեմ Խորհրդային Միության Կովկասում և Ուկրաինայում՝ մինչև նրանց կողմից 1944 թ-ի Վարշավայի հակաֆաշիստական ապստամբության ճնշումը եւ Ալիևի հրամանագրով պետականորեն նշված հիտլերյան Գերմանիայի դաշնակից Ռասուլզադեի 130 ամյակը։

Հ.Գ.Հայենիքը սևերի և սպիտակների բաժանելը,ժամանակին Ալիևին կիրթ և նորմալ համարելը ,Արցախի հերոսներին մերժելն ու կալանավորելը ,ինչպես նաև Արցախում դավադիր ուժեր փնտրելն ամենևին չի խոսում Նժդեհի գաղափարները կիսելու մասին»,- գրել է նա