Գլխավոր Նորություններ Թուրք զինյալները մահապատժի են ենթարկում գերեվարված քրդերին (տեսանյութ 18+)

Թուրք զինյալները մահապատժի են ենթարկում գերեվարված քրդերին (տեսանյութ 18+)

32

Այսօր Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողության մասնակիցները մահապատժի են ենթարկել մի քանի գերեվարված քրդերի: Դեպքը տեղի է ունեցել Հալեպ-Հասակա մայրուղու մոտակայքում՝ Ռաքքա նահանգում, հայտնում է «Anna-News»-ը:

Սիրիայի ազգային բանակի զինյալները (փաստացի սիրիական ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր կռվում են Թուրքիայի համար) գնդակահարել են մի քանի գերեվարված քուրդ զինյալների: Նրանց կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է նրանցից մեկը դիպուկահար հրացանից կրակում բանտարկյալի գլխին: 

Բացի այդ, Սիրիայի ազգային բանակի ընդդիմադիր զինյալները գնդակահարել են մի քանի քրդական շարասյուներ Մ-4 մայրուղու վրա: Զոհվածների թվում էր Սիրիայի «Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղար, կանանց իրավունքներով զբաղվող քուրդ կին քաղաքական գործիչ Հավրին Ղալաֆը:Реклама 23Video Player

Աղբյուրը՝ voskanapat.info