Գլխավոր Տեսանյութեր Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել՝ թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով

Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել՝ թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով

9

Երեք արտասահմանցի լրագրող է զոհվել սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մոտով անցնող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով քրդական աղբյուրին:


Աղբյուրի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, թուրքական օդուժի հարձակման հետևանքով ավելի քան 11 քաղաքացիական անձ է զոհվել: Բուժաշխատողների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ ռմբակոծման ժամանակ շուրջ 100 մարդ վիրավորվել է: Տուժածներից ոմանք ծանր վիճակով գտնվում են հիվանդանոցում:
Ավիահարվածների թիրախ դարձած ավտոշարասյունը սիրիական Ղամիշլի սահմանամերձ քաղաքից ուղևորվում էր Ռաս էլ Այն՝ լուսաբանելու ռազմական բախումների վայրում տիրող իրավիճակը:
Նշվում է, որ ուղևորների թվում էին արտասահմանյան ԶԼՄ-ները ներկայացնող լրագրողներ: Մասնավորապես, հաղորդվում է, որ ավտոբուսում եղել են անգլիացի և ֆրանսիացի թղթակիցներ, ինչպես նաև տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: