Գլխավոր Նորություններ Սիրիական բանակը շարժվում է հյուսիս՝ դիմակայելու թուրքական ուժերի

Սիրիական բանակը շարժվում է հյուսիս՝ դիմակայելու թուրքական ուժերի

4

Սիրիայի կառավարական ուժերը սկսել են ուժերի տեղափոխումը երկրի հյուսիս, որտեղ Թուրքիան և նրա դաշնակից ուժերը ռազմական գործողություն են կատարում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

«Սիրիական բանակի ստորաբաժանումները սկսեցին շարժվել դեպի հյուսիս ՝ թուրքական ագրեսիային դիմակայելու համար»,-գրում է գործակալությունը:

Ավելի վաղ լիբանանյան հեռուստաալիքներից մեկը հայտնել էր, որ Սիրիայի բանակը կարող է մուտք գործել Մանբիջ և Քոբանի քաղաքներ առաջիկա 48 ժամվա ընթացքում: