Գլխավոր Նորություններ Էրդողանը մեղադրում է ՆԱՏՕ-ին՝ իրեն չաջակցելու համար, կոչ անում ընտրել Թուրքիայի և...

Էրդողանը մեղադրում է ՆԱՏՕ-ին՝ իրեն չաջակցելու համար, կոչ անում ընտրել Թուրքիայի և ահաբեկիչների միջև

9

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր երկրին չի ցուցաբերում  համապատասխան աջակցություն եւ կոչ է արել դաշինքին՝ ընտրություն կատարել Թուրքիայի կամ «ահաբեկիչներ»-ի միջեւ, հայտնում է Риа Новости-ն:

«Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, որտեղ կա 5-րդ հոդված, որը ենթադրում է դաշինքի անդամ մյուս բոլոր երկրների աջակցությունը, եթե հարձակում կա երկրներից մեկի վրա: Մենք այս պահին ահաբեկչական խմբավորումների հարձակման վտանգի առաջ ենք կանգնած եւ հենց 5-րդ հոդվածի համաձայն՝ ՆԱՏՕ-ն պետք է մեզ հետ լինի այս պահին: Դուք մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկիչների»,- ասել է Էրդողանը՝ լրագրողների միջոցով խոսքը փոխանցելով ՆԱՏՕ-ի անդամ երկրներին:

Թուրքիայի նախագահը նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իր երկրի նկատմամբ կանխակալ վերաբերմունք  է դրսեւորում, ինչի պատճառը կարող է լինել նաեւ այն, որ իրենք դաշինքի միակ մուսուլմանական երկիրն են:

Անդրադառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ կրակն անհապաղ դադարեցնելու մասին կոչերին՝ Էրդողանն ասել է, որ Մեծ Բրիտանիան ու Գերմանիան ակնհայտ ապատեղեկատվական հոսքերի ազդեցության տակ են, նրանց սխալ ինֆորմացիա են տրամադրում: