Գլխավոր Նորություններ Իրանի դիրքերը միջազգային ասպարեզում ավելի են ուժեղացել. Ռոհանի

Իրանի դիրքերը միջազգային ասպարեզում ավելի են ուժեղացել. Ռոհանի

5

Աշխարհում Իրանի դիրքերն ավելի են ուժեղացել: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին:

«Քաղաքական ու միջազգային տեսանկյունից Իրանի Իսլամական Հանրապետությունն այժմ ավելի ուժեղ դիրքեր ունի»,-ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված մամուլի ասուլիսի ընթացքում: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում, ուր Ռոհանին եկել էր սեպտեմբերի վերջին՝ մասնակցելու Գլխավոր ասամբլեային, ավելի ու ավելի շատ տերություններ են ընդունում Իրանի ուժեղացումն ընթացիկ տարում:

Ռոհանին նաեւ նշել է, որ Իրանին հաջողվել է դուրս գալ ճգնաժամային պայմաններից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ու մի շարք երկրներ փորձեցին լուրջ վնաս հասցնել երկրին, ինչի մասին վկայում է վիճակագրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: