Թուրքիայի կողմից քուրդ զինյալների դեմ Սիրիայի տարածքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում թուրքական բանակը կենդանի ուժի կորուստ է կրել։
Սիրիայի քրդական ուժերի հրետակոծության հետևանքով 1 թուրք զինվոր է սպանվել, իսկ 8-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ըստ թուրքական աղբյուրի՝ ի պատասխան քրդերի հարձակման, Թուրքիայի զինված ուժերի պատասխան գործողությունների հետևանքով սպանվել է 15 քուրդ զինյալ։
Հիշեցնենք, որ քրդերի դեմ «խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։