Կոբանի շրջանում ԱՄՆ-ի զինված ուժերը թուրքական դիրքերից ենթարկվել են հրետանային ռմբակոծման: ԱՄՆ զինված ուժերի շրջանում վիրավորներ չկան: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` վկայակոչելով կառավարության հաղորդագրությունը:
«Հրաձգությունը տեղի է ունեցել անվտանգության գոտուց դուրս գտնվող վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և այն տարածքում, որտեղ գտնվել են ԱՄՆ ուժերը, և այդ մասին թուրքական բանակը գիտեր: ԱՄՆ-ի զորքերի շրջանում վիրավորներ չկան»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին և այլ բնակավայրերի: