Գլխավոր Նորություններ «Սպայկա»-ի տնօրենի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննություն հետաձգվել է

«Սպայկա»-ի տնօրենի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննություն հետաձգվել է

193

«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննություն հետաձգվել է աշխատանքային ժամի ավարտի պատճառով:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սպայկա»-ի տնօրենի պաշտպան Սամվել Սիմոնյանը:
Նա հայտնեց, որ վերաքննիչ ներկայացված բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 29-ին՝ ժամը 11:30-ին:
Հիշեցնենք, որ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: