Գլխավոր Նորություններ Շատ խիզախ տղա է և անպայման կպարգևատրվի. ոստիկանապետը այցելել է գիշերվա միջադեպի...

Շատ խիզախ տղա է և անպայման կպարգևատրվի. ոստիկանապետը այցելել է գիշերվա միջադեպի ժամանակ տուժած ոստիկանին

35

Քիչ առաջ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը այցելել է գիշերը տեղի ույնեցած միջադեպի հետևանքով տուժած ոստիկանին։ Սարգսյանը նշել է, որ շատ խիզախ տղա է և անպայման կպարգևատրվի։

ArmDaily.am-ի հետ զրույցում «Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի PR պատասխանատու Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ տուժածի վիճակը գնահատվում է բավարար. «Տուժած ոստիկան Արմեն Հակոբյանը առավոտյան ժամը 5-ին գլխի գագաթային շրջանի պատռված վերքով, փափուկ հյուսվածքների սալջարդով, գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիճակը գնահատվում է բավարար։ Քայլում, խոսում է, կտրականապես դեմ է նկարահանվելուն, 2-3 օրից դուրս կգրվի»։

Հիշեցնենք, գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Նշենք, որ նախնական տվյալներով ոստիկանների վրա հարձակում իրականացրած անձինք եղբայրներ են։