Գլխավոր Նորություններ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ...

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում

7

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում, Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, հայտնում  է «Արցախպրես»-ը։

«Երկու երկրների արտաքին գործերի նախարարի համաձայնության դեպքում նախատեսում ենք։ Այն կարող է կայանալ դեկտեմբերին` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում: Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք կազմակերպելու այդ հանդիպումը»,- ասել  է  Ի. Պոպովը: