Գլխավոր Նորություններ Սիրիական կառավարական բանակը մտել է Քոբանի

Սիրիական կառավարական բանակը մտել է Քոբանի

6

Սիրիական բանակը մտել է Թուրքիայի հետ սահմանային Այն էլ-Արաբ քաղաք (քրդական անունը Քոբանի), որը նախկինում վերահսկվում էր քրդերի կողմից, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է սիրիական պետական հեռուստատեսությունը:

«Սիրիական բանակի ստորաբաժանումները մուտք են գործել Հալեպի շրջանի հյուսիս-արևելքում գտնվող Այն էլ-Արաբ քաղաք», – հայտնել է հեռուստաալիքը:

Նշվում է, որ կիրակի Սիրիայի հյուսիսարևելյան ինքնավար մարզի ղեկավարությունը հայտարարել էր, որ Դամասկոսի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի շրջանակում սիրիական բանակը, «թուրքական ագրեսիան» հետ մղելու համար, պետք է տարածքներ գրավի հյուսիսային սահմանի երկայնքով: Սիրիայի կառավարական ուժերն արդեն մուտք են գործել Ռաքքա նահանգում և Հալեպի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրեր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան հենց նույն օրը հարվածներ էր հասցրել երկու երկրների սահմանին գտնվող Ռաս էլ-Այն և Սիրիայի մի շարք այլ քաղաքների վրա: