Գլխավոր Նորություններ Ամերիկյան զինուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում. Reuters

Ամերիկյան զինուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում. Reuters

10

Ամերիկյան զինուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ինչպես նշել է աղբյուրը, ամերիկյան երկու F-15E ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել՝ ամերիկյան զինամթերքի պահեստը և ռազմական տեխնիկան, որը մնացել էր ամերիկյան զորքեամերիկացի զինվորականների հեռանալուց հետո, ոչնչացնելու նպատակով:

Աղբյուրը պնդում է, որ զինամթերքի պահեստը ոչնչացվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 16-ին ողջ զինանձնակազմը հեռացել է այնտեղից:

Նշվում է, որ Միացյալ Նահանգներն իրականացրել է այդ քայլը, որպեսզի թույլ չտա որևէ այլ ուժի օգտագործել իր ռազմական ռեսուրսները: