Գլխավոր Նորություններ ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը

ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը

169

Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է հայկական «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը: Առկա գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի` ապրիլի 25-ին, ռուսական Կոնակովո քաղաքում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին:

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն էր ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ, ինչն ապրիլի 8–ին բավարարվել է։

Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Նա ապրիլի 5–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է խախտումների փաստը` հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը` գործող օրենսդրությանը համապատասխան։ 

Բելյանինովը նշեց, որ «Սպայկա» ընկերության մասով դժգոհություն է ներկայացված հարկերի չվճարման պահով: «Մեր մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն մենք դադարեցրել ենք ֆիանսավորումը: Մենք չենք կարող այդպես միանգամից գումար հատկացնել, եթե խոսքը գնում է հնարավոր սնանկացման մասին», – նշեց Բելյանինովը:

Նա հաստատեց նաև, որ մինչև քրեական գործի ավարտը ոչ մի գործընթաց չի կատարվի: «Դա բաժնետերերի գումարներն են, մենք չենք կարող ռիսկի ենթարկել դրանք: Սակայն մենք արխիվ չենք ուղարկել այդ հարցը, ընդամենը հետաձգել ենք ֆորս մաժորային իրավիճակների պատճառով», – ասաց նա:


2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել է պանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։