Գլխավոր Նորություններ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

15

2019 թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ներսես Հակոբյանի (ծնված 1965թ., մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նախկինում երեք անգամ դատապարտված) ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով անմիջապես կանչվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 03։40-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։