Գլխավոր Նորություններ ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը

229

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում ներկա գտնվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն իր ցավակցությունը հայտնեց Տիգրան Ֆարմանյանի հարազատներին։  Հիշեցնենք, որ երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ի առավոտյան կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը: