Թուրքական զորքերը գրավել են սահմանամերձ Ռաս-Էլ-Ային քաղաքը: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) արաբ-քրդական ստորաբաժանումները լքել են այն:
Հստակեցվում է, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել էին վերջ տալ Սիրիայում ռազմական գործողություններին: