Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել «Ավրորա» բարեգործական համերգին: Համերգին ելույթ է ունեցել Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Վալերի Գերգիևի գլխավորությամբ:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, համերգից հետո վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը կարճատև հանդիպում են ունեցել Վալերի Գերգիևի հետ: