Գլխավոր Տեսանյութեր ՌԴ-ում վարժանքների ժամանակ գործարկել են С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը (տեսանյութ)

ՌԴ-ում վարժանքների ժամանակ գործարկել են С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը (տեսանյութ)

11

ՌԴ Աստրախանի մարզում ընթացող Հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության վարժանքների շրջանակում գործարկվել են С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը: Զորավարժությունների տեսանյութը հրապարակել է «Զվեզդա» հեռուստաալիքը, հաղորդում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարժանքների ընթացքում զինվորականները հաջողությամբ խոցել են 8 արագընթաց թիրախ՝ «Կաբան», «Բեկաս» և «Արմավիր» հրթիռներով: Բացի այդ, հակաօդայինները վարժանքներ են իրականացրել թիրախների որոնման և հակառակորդի ավիացիան հետ մղելու ուղղությամբ:

Նշվում է, որ 2019 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը С-400 համակարգերը տեղակայել էր Նոր Երկիր արշիպելագում (Արկտիկա): Հարավային կղզում տեղակայված ՀՕՊ գունդը վերազինվել էր նոր հակաօդային պաշտպանության համակարգերով, որոնք փոխարինել էին հնացած С-300 «Ֆավորիտին»: