Գլխավոր Նորություններ Պոմպեոն հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է պատերազմ սկսել Թուրքիայի դեմ

Պոմպեոն հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է պատերազմ սկսել Թուրքիայի դեմ

8

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ սկսել, սակայն Վաշինգտոնն, ըստ նրա, նախընտրում է «խաղաղությունը պատերազմի դիմաց»:

«Եթե ռազմական գործողություններն անհրաժեշտ լինեն, ապա իմացեք, որ նախագահ Թրամփը լիովին պատրաստ է դրանք իրականացնելու»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պոմպեոն՝ CNBC-ին տված հարցազրույցում:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Թուրքիային նոր պատժամիջոցներով և մաքսատուրքերով՝ նրա կողմից «անընդունելի պահվածքի» դեպքում: