«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարկացել էր, որ ԱԺ լիագումար նիստն արդեն մեկ ժամ է մեկնարկել է, սակայն ադ ընթացքում միայն քննարկում են ընդդիմության մերժված նախագծերի հարցը։
«Այն պատճառաբանությունները, թե հետո կառավարությունը բերելու է համակարգային փաթեթ, ինձ մոտ դեժավյուի տպավորություն է արթնացնում։ Նախորդ իշխանությունը նույնկերպ էր ասում և ես չեմ բացառում, որ վաղը կառավարությունը կամ ձեզանից ինչ-որ մեկն այս մերժված նախագծերի մեջ մի հատ ստորակետ կփոխի ու կբերի, կներկայացնի։ Եթե դուք ուզում եք, որ այդ համակարգային լուծման վրա անպայման կառավարության անունը գրված լինի, ապա վերջինս կարող է միանալ ԲՀԿ-ի ներկայացրած նախագծին, այլապես հակընդեմ հիմնավորումները, որ այստեղ ներկայացվեցին, մեր համոզմամբ, անլուրջ են»,-նշեց պատգամավորը։
Զոհրաբյանին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Հարգելի՛ տիկին Զոհրաբյան, երբ Ձեզ մոտ դեժավյու է առաջանում ընդդիմությունների նախագծերի մերժման մասով, առաջարկում եմ մի հատ էլ կարճ ժամանակ հատկացնել և նայել ընդդիմության ներկայացրած ընդունված նախագծերի վիճակագրութ