Գլխավոր Նորություններ Այս թագուհին 3 տարի չլվացավ ու չփոխեց իր ներքնաշորերը. ո՞վ էր նա...

Այս թագուհին 3 տարի չլվացավ ու չփոխեց իր ներքնաշորերը. ո՞վ էր նա և ինչո՞ւ էր այդպես վարվում

23

Այն, որ միջնադարն ու միջնադարյան թագուհիներն առանձնացել են իրենց «մարքությամբ», հայտնի է բոլորին։ Այս դեպքում բացառություն չէ նաև Իսպանիայի թագուհի Իզաբելան, ով 2 անգամ լողացած մեկ այլ՝ հայտնի Իզաբելա թագուհու բարեկամն էր և նրա նման առանձնանում էր իր տարօրինակություններով։ 

Իզաբելան ամուսնացել էր Ալբրեխտ Ավստրալացու հետ, և նրանք բավականին լավ էին կառավարում երկիրը։ Իզաբելայի շնորհիվ՝ մենք այսօր ունենք բարոկո ոճի մասին պատկերացումներն ու, առհասարակ, բարոկո ոճը, որով թագուհին սիրում էր հագնվել և այդ ոճով զարդարել ապարանքը։ Սակայն սա չէ, որ թագուհուն դարձրեց հայտնի, այլ այն հանգամանքը, որ թագուհին մի օր որոշեց, որ պետք է չլվանա ու չփոխի իր ներքնաշորերը։ 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Իզաբելա թագուհին երդում տվեց։ Նա երդվեց, որ մինչև իր ամուսինը չգրավի բելգիական Օստենդե քաղաքը, ինքը չի լվանա իր ներքնաշորերն ու չի փոխի դրանք։ Երդումը տևեց 3 տարի, որովհետև 3 տարի անց Իզաբելայի ամուսինը հազիվ կարողացավ գրավել քաղաքն ու ազատել կնոջն այդպիսի անմարդկային տանջանքներից։ 

Սակայն սա դեռ ամենը չէ։ Ասում են, որ չլվացած ներքնաշորը երեք տարվա ընթացքում հետաքրքիր գույն էր ձեռք բերել, ու այն սկսեցին անվանել «Իզաբելին» կամ «Իսաբելին»։ Սա այն գույնն էր, որով առանձնանում էին թագուհու ներքնաշորերը 3 տարիների ընթացքում։ Այսինքն՝ թագուհին իր կեղտոտ ապրելակերպով հանգեցրեց նրան, որ հատուկ գույն ստեղծվեց, որն իր ներքնաշորերի պատվին անուն ունեցավ։ 

Այժմ կարող եք գտնել այդ գույնը f4f0ec կոդի տակ։ Այն կարծես դեղինի ու մոխրագույնի խառնուրդ լինի։ 1900-ական թվականներին պատմաբաններից մեկը գույնը նկարագրեց որպես մոխրագույնի և սուրճի գույնի խառնուրդ կամ, եթե ավելի հստակ ասենք, կեղտոտության գույն։ Այլ աղբյուրների հաղորդմամբ՝ գույնը բաց դեղին է, ավելի շուտ՝ սփրթնած դեղին, որը ունի վարդագույն երանգ։ 

Սակայն պատմության որոշ աղբյուրներ նշում են, որ գույնը բացարձակ կապ չունի թագուհու հետ, ու սա հորինված է որոշ մարդկանց կողմից, որպեսզի պատմությանն ավելի մեծ հետաքրքրություն հաղորդվի։ Մինչև օրս ոչ ոք չի կարող հստակ նշել, թե արդյո՞ք գույնը կապ ունի թագուհու չլվացած

ներքնաշորերի հետ, թե ոչ։